ԿարևորՀասարակություն

Գյուղական դպրոցներ՝ առանց առաջին դասարանցիների. կառավարությունը փորձում է խնդրին լուծում գտնել

Վերջին տարիներին Շիրակի մարզի մի քանի գյուղերում առաջին դասարաններ չեն բացվում: Երիտասարդներից շատերը գյուղում ընտանիք կազմել չեն ցանկանում՝ աշխատանքի, ենթակառուցվածքների բացակայության և այլ դժվարությունների պատճառով: 21-րդ դարում իրենց երեխաների մանկությունը չեն ուզում անցնի այնպես, ինչպես իրենցը: Շիրակի ավելի հեռավոր գյուղերը գնալով սակավամարդ են դառնում:  Կառավարությունն էլ, խնդիրը մեղմելու նպատակով, այս տարի մարզի 4 գյուղում դպրոցաշինական ծրագիր կիրականացնի: 

Շիրակի մարզի գյուղերից 5-ում այս տարի առաջին դասան չի բացվի, աշակերտներ չկան: Խնդիրն առաջացել և վերջին տարիներին, գնալով ավելի է խորանում վերջին տարիներին, ծնելիության նվազման և գյուղական բնակավայրերից արտագաղթի պատճառով: 2020-ին առաջին դասարան չեն ունենա Զարիշատ, Ձորակերտ, Անի-կայարան, Զորակերտ և Աղվորիկ գյուղերի դպրոցները, փոքրիկներ չկան, իսկ մանկապարտեզի մասին խոսելն ավելորդ է: Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը սակայն դեռ հույս ունի, որ գուցե այս ամիսների ընթացքում դպրոցահասակ երեխաներ ունեցող մի ընտանիք տեղափոխվի այս ալպիական գյուղերից մեկում բնակվելու, և թեկուզ մեկ աշակերտով առաջին դասարան բացվի: Աշոցքի ու Ամասիայի շատ բնակավայրերում էլ դպրոցներ չեն գործում, հիմնանորոգման մեծ ծախսերի ու աշակերտների փոքր թվի պատճառով: Այս դեպքում աշակերտները հարևան համայնք են դասի գնում, ճանապարհածախսն էլ պետությունն է հոգում:

«Շիրակի մարզում ունենք 10-ից ավելի դպրոց, որոնց աշակերտների ընդհանուր համակազմը մինչև 10 աշակերտ են, ամբողջ դպրոցի մասին է խոսքը: Դպրոցի շենք-շինության հիմնանորոգման կամ ընդհանրապես դպրոց ունենալու հարցը նաև պետք է կապված լինի գյուղի հետագա զարգացման տեսլականի և այն տվյալների հիման վրա, թե ինչ ծնունդ կունենա կամ ինչ բնական աճ կունենա տվյալ համայնքը»- ասում է Հրայր Կարապետյանը:

Հայաստանի հյուսիսի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձմեռները խիստ են, բնակիչներն էլ  այս ամիսներին ձյան գերության մեջ են. տեղաշարժվելը, գյուղից գյուղ կամ քաղաք հասները մոտ 2 տասնյակ գյուղերի համար մեծ խնդիր է, գազաֆիկացման բացակայությունն էլ՝ վրադիր: Այստեղ հիմնականում տաքանում են գոմաղբով՝ աթարով, լավագույն դեպքում՝  փայտով ու ածուխով:  

«Սակայն աշակերտները չեն մրսում,- ասում է Հրայր Կարապետյանը,- Հայաստանի մարզերի համեմատությամբ գազաֆիկացված և  ջեռուցվող դպրոցների քանակով առաջավոր դիրքերում ենք: Պատվով կարող ենք այս հարցի մասին խոսել, Շիրակի մարզում մենք ունենք 16 դպրոց, որոնք գազաֆիկացված չեն և ջեռուցման այլընտրանքային համակարգ ունեն, էլեկտրաէներգիայով և հեղուկային վառելիքով են տաքացվում: Վերջերս մարզպետի կողմից եղավ նաև հանձնարարական, տվյալ դպրոցների սանիտրահիգիենիկ վիճակն ապահովելու նպատակով, բոլորն անցում կատարեն էլեկտականությամբ ջեռուցվող համակարգերի»:

Մարզի որոշ գյուղերի դպրոցներում մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում, գյուղերում նաև մանկավարժների խնդիր կա, զբաղվածության կենտրոնում կացարան ու հատուկ պայմաններ են առաջարկում, բայց միևնույնն է բացը չի լրանում, այս հարցում «Դասավանդիր Հայաստան» ծրագիրն է օժանդակում: Հրայր Կարապետյանն էլ վաստակաշատ մանկավարժներին գյուղ գնալ է հորդորում.

«Այն մասնագետները, որոնք կենսաթոշակային տարիքի անցնելուց քաղաքային դպրոցներում կարող են աշխատանքից զրկվել, առաջարկում ենք գնալ գյուղական բնակավայրեր, որտեղ փոխադրամիջոցի խնդիր էլ չկա, և՛ աշխատանքից չեն զրկվի, և՛ լրացուցիչ ֆինանսվորում կստանան: Դեպքեր եղան, երբ արձագանք ստացավ իմ հայտարարությունը և արձագանքեցին այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը, ցավոք սրտի, այդ դպրոցներում չկար»:   

Շիրակի մարզի հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներից շատերը վերանորոգման, հիմնանորոգման կարիք ունեն, Ամասիայի Արեգնադեմ բնակավայն էլ քարե դպրոցի կարիք ուներ, տևական ժամանակ իրարից ոչ հեռու կառուցված փոքրիկ տնակներում էին դասեն անցկացնում:  2020-ին Հրայր Կարապետյանը լավ լուր ունի. «Կապսում, Բերդաշենում, Արեգնադեմում պետական բյուջեի միջոցներով կունենանք նոր դպրոցներ, նոր հագեցվածությամբ, և Արթիկի թիվ 2 դպրոցում Ասիական զարգացման բանկի միջոցներով լրիվ նոր դպրոց կկառուցվի նախկին դպրոցքի տարածքում: Սա մեր լրջագույն ձեռքբերումներից մեկը կլինի»: 

Ցուցադրել ավելի
Back to top button