ԿարևորՀասարակություն
Բարելավելով Հայաստանում առողջապահությունը. կարո՞ղ է սփյուռքի աշխատանքը լինել ավելի արդյունավետ


Նյու Ջերսիի Hackensack համալսարանի բժշկական կենտրոնում փետրվարի 1-ին տեղի կունենա «Բարելավելով Հայաստանում առողջապահությունը. կարո՞ղ է սփյուռքի աշխատանքը լինել ավելի արդյունավետ» խորագրով համաժողով, որը կազմակերպվում է Առողջապահության ոլորտի ամերիկահայ մասնագետների կազմակերպության հովանավորությամբ:
Հավաքին ներկա կգտնվի և զեկուցմամբ հանդես կգա գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հինգ նիստերի ընթացքում կքննարկվեն ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղությամբ Հայաստանի և սփյուռքի համագործակցության զարգացումը, Հայաստանում առողջապահության որակական հատկանիշները, ոլորտային կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները, ձեռնարկվելիք քայլերը: