

Համայնքային զարգացում հնարավոր չէ ապահովել, եթե որոշումները կայացվում են վերևից ներքև՝ ասում է «Արժեքների հեղափոխություն հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։ Նա կարծում է, որ իրական արդյունք ունենալու համար գլխավոր դերակատար պետք է դառնա համայնքը։
«Համայնքները պետք է մտածեն ոչ թե այն մասին, թե ինչ չունեն, այլ նախ հասկանան, թե ինչ ունեն, քարտեզագրեն իրենց ռեսուրսները ու որոշեն, թե ինչ են ուզում անել», –ասում է Հովհաննիսյանը։


Նա կոնկրետ առաջարկ է անում։ «Կառավարությունը, մի կողմից, կարևորում է համայնքների զարգացումը, մեծ գումարներ է ծախսում սուբվենցիաների վրա, մյուս կողմից ՝ փորձում է խթանել ժողովրդագրական աճը։ Ես կարծում եմ՝ այս երկու գործընթացները պետք է կապել իրար ու օրինակ, արտոնյալ պայմաններով սուբվենցիաներ տրամադրել այն համայնքներին, որոնք գրանցել են ծնելիության բարձր ցուցանիշեր», – նշում է Հովհաննիսյանը և ընդգծում՝ այս մոտեցումը կարևոր է հատկապես գյուղական բնակավայրերում ծնելիության ցուցանիշի անկման ֆոնին։