ԿարևորՄիջազգային

Այսօր սկսվում է ԱՄՆ-ի նախագահի դատավարությունը երկրի Սենատում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին հոդվածները հանձնել է Սենեատին։ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Թրամփի շուրջ դատական գործը լսվելու է վերին պալատում։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Դեմոկրատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում այս հարցը քննարկվել էր 4 շաբաթ։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ դատական հարցերով հանձնաժողովի նրա պաշտոնակից Ջերոլդ Նադլերը նույնպես կմասնակցեն Սենատում Թրամփի դատավարությանը։ Նադլերի խոսքերով, նախագահի մեղքը հաստատող նոր փաստաթղթեր են հայտնաբերվել ու հավելյալ վկաներ ներկայացել։

Ինչ վերաբերում է Սպիտակ տանը, ըստ նախագահական պալատի, նախագահ Թրամփի պաշտպանությունն այնքան դյուրին է լինելու, որ հարցի քննարկումը Սենատում կավարտվի ամենաուշը երկու շաբաթից։

Սենատում Թրամփի դատավարությունը սկսվելու է այսօր, Վաշինգտոնի ժամանակով ժամը 14։ՕՕ-ին, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը Սենատում հանդես կգա երդումով, որից հետո կընդունի սենատորների երդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button