ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչու՞ է հանքարդյունաբերությունն աճել 20 տոկոսով

«2019 թվականը տնտեսական առումով շատ ավելի դրական տարի էր, քան` կանխատեսվում էր»,– «Ռադիոլուրի» հյուրասրահում ասել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ  Մանուկյանը։

Անդրադառնալով  2019 թվականի հունվար- նոյեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշերին՝  պատգամավորն արձանագրել է՝ հանքարդյունաբերության ոլորտը 20 տոկոս աճ է գրանցել։  Սա տնտեսագետը Թեղուտի հանքավայրի գործարկմամբ  է բացատրել։

«Թեղուտի հանքավայրի շահագործումը չէր կարող չազդել ցուցանիշերի վրա, սակայն, այստեղ կարևոր է  որակական  գնահատականը»,– ասել է Մանուկյանն ու նշել, որ մշակվող  արդյունաբերության մասնաբաժինը 3 տոկոսային կետով բարձրացել է, մինչդեռ  հանքարդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերության մեջ  նույնիսկ 0․1 տոկոսային կետով նվազել է։  

ԱԺ պատգամավորի դիտարկմամբ, հանքարդյունաբերությունը,    զարգացել է, սակայն, մշակվող արդյունաբերությունը շատ ավելի առաջանցիկ տեմպերով է  զարգացել։

Back to top button