ԿարևորՀասարակություն
Վահագն Վերմիշյանը ուսումնասիրել է լեռնադահուկային հանգստավայրերը, Քուրշավելում քննարկել Արագածի հետ կապված նախագծեր

Հունվարի 11-ից 14-ը Ֆրանսիայի Քուրշավել քաղաքում տեղի ունեցած Քուրշավելի, Մերիբել Մոթարետի և Լա Տանիայի բարձրաստիճան ղեկավար կազմի գործարար հանդիպումներին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Այցի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ուսումնասիրել է տեղական լեռնադահուկային հանգստավայրերը: Քուրշավելի, Մերիբել Մոթարետի և Լա Տանիայի բարձրաստիճան ղեկավար կազմի հետ գործարար հանդիպումներին քննարկվել են նաև ՀՀ-ում Արագածի տարածքում նոր նախագծերի զարգացման և այլ արդիական ու կարևոր հարցեր: