Միջազգային

ՌԴ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի անցկացման օրը հայտնի է

Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների շուրջ համառուսաստանյան քվեարկությունը տեղի կունենա մինչև 2020թ. մայիսի 1-ը: Այս մասին հաղորդում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաշնային խորհրդի իր աղբյուրին:

Այժմ մշակվում է քվեարկության անցկացման կարգը: Իսկ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրինագծերն, ամենայն հավանականությամբ, Պետդումա կներկայացվեն 2020-ին՝ փետրվար-մարտ ամիսներին:

Դաշնային խորհրդում Վլադիմիր Պուտինի ելույթից հետո ՌԴ կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական էր տվել:

Պուտինն առաջարկել էր նաև սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնց համաձայն` վարչապետի և կառավարության անդամների թեկնածությունների հաստատումը նախագահից կփոխանցվի Պետական դումային:

Ցուցադրել ավելի
Back to top button