Հասարակություն

Հայաստանը հետընթաց է ունեցել նորարարության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով

Տնտեսագետ, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գլոբալ մրցունակության հաշվետվության համաձայն, Հայաստանը հետազոտությունների, նորարարության և զարգացման (R&D expenditures) գծով ծախսեր / ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով (%) աշխարհի 141 երկրների շարքում 2019 թվականի հաշվետվությամբ դասակարգվել է 89-րդ տեղում: Իսկ 2018-ին 86-րդ տեղում էր 140 երկրների մեջ:

Տեսնես ինչի է սա այսպես…պատասխաններ փնտրելիս հաշվի առեք նաև ներկայում շրջանառվող տեղեկատվությունը ինժիներական լաբորոտորիաների ֆինանսավորման նվազեցման մասին: Դե գիտնականների սուրճ խմելով զբաղված լինելու պատմությունը իր հերթին:

հ.գ.

Այս ցուցանիշը հեռանկարային զարգացմանը նպաստող կարևորագույն գործոններից է»:

Կարդացեք նաև
Close
Back to top button