Մշակույթ

Եվս մեկ հայ աստղ կունենա Հոլիվուդի փառքի ճեմուղում

Իրանահայ երգիչ Էնդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ կստանա Հոլիվուդի փառքի ճեմուղում, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով Մադաթյանն առաջին իրանցին կդառնա, ով այդ պատվին է արժանանում:

Մադաթյանը նշել է, որ շատ ամերիկացիներ դեռ նոր են բացահայտում իրեն և իր երաժշտությունը և հույս ունի, որ ճեմուղում աստղն իր համար որոշ դռներ կբացի:

Միջազգային ճանաչում ունեցող 63-ամյա փոփ երգիչն ասել է, որ պատրաստ է «նոր սկզբի»:

«Մենք իրանցի շատ մեծ արտիստներ ունենք այստեղ՝ Լոս Անջելեսում, որոնց Արևմուտքը դեռ չի բացահայտել»,- ասել է Մադաթյանը:

«Իրանցի Էլվիս» անունը ստացած երաժիշտը նշել է, որ իր արվեստը իրանցի, ամերիկացի և հայ ժողովուրդների համար է:

Հոլիվուդի փառքի ճեմուղում 2020-ին Էնդի Մադաթյանի աստղի կողքին աստղ կստանան նաև ամերիկյան հայտնի արտիստներ Ալիշա Քիզը, 50 Cent-ը, Բիլլի Այդոլը և ուրիշներ:

Մադաթյանը պրոֆեսիոնալ երաժշտի գործունեությունը սկսել է ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ է տեղափոխվել 22 տարեկանում: Մադաթյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button