ԿարևորՏնտեսական

2019-ին 2018-ի համեմատ թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն և բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս է գրվել 106 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի, որը շուրջ 303 միլիարդ դրամի ավելի արձանագրված ապրանքաշրջանառությունն է: Նաև հավելել էր, որ 2020-ին Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ բարոյական արդարացում:

Ցուցադրել ավելի
Back to top button