ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սահմանադրությունը փոխելու հարցում հապշտապ քայլերն ընդունելի չեն․ Արման Բոշյան

Սահմանադրական փոփոխությունների հարցում հապշտապ ու արագ լուծումներն անընդունելի են՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ  Արման Բոշյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը իր մոտեցումներն ունի, բայց այս փուլում՝ գործընթացի մեկնարկին,   չի գնա դրանք հանրությանը ներկայացնելու ու դրանցով կաշկանդելու ճանապարհով։

«Կուտակվել են տարբեր հարցեր ՝  կառավարման մոդելի ընտրությունից մինչև  ընտրակարգի փոփոխություն։ Բոլոր հարցերը հատ առ հատ պետք է քննարկվեն ու ստանան ամենաօպտիմալ լուծումները», – ասել է պատգամավորը։

Նա կարծում է, որ փաստաթուղթը պետք է մշակվի հանրային ու քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կսկսի աշխատել փետրվարից։ Դրա կազմում  ընդգրկվելու են  կառավարության,  խորհրդարանի,  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նաև՝  իրավաբան գիտնականներ :

Back to top button