ԿարևորՀասարակություն

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով

Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

«Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը:

Back to top button