ԿարևորՍպորտ

Նոր մարզագույք՝ 330 ուսումնական հաստատության

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է:

Մարզագույքի ապահովման պետական ծրագրում ընդգրկված 330 հանրակրթական ուսումնական հաստատություն ստացել է «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման համար առաջին անհրաժեշտության 6 անուն մարզագույք` մարմնամարզական պատ, պտտաձող, թռիչքի կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ և բարձրացատկի կանգնակ-ձող:

56 մարզական հաստատություն ստացել է 96 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք` ելնելով կարիքներից:

Ցուցադրել ավելի
Back to top button