ԿարևորՀասարակություն

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ արձակվեց։ 

Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց բավարարել դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը՝ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ 

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

Այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում,  դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ 

Դատարանը որոշում կայացրեց կալանքից ազատել Մանվել Գրիգորյանին։ 

Back to top button