ԿարևորՀասարակություն

Հայրենիքից լավ տեղ չկա

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նախարարության Ծրագրերի կառավարման վարչության փորձագետ Էդգար Տեր-Ավետիսյանի մասին պատմող տեսանյութը:

«Էդգարը, հեղափոխությունից հետո, ընտանիքի հետ Անգլիայից վերադարձել է Հայաստան։ BMW Mini plant Oxford, Rudolf and Hellmann Automotive Ltd գործարանի կառավարման գծով տնօրենն է եղել (COO), այնուհետ, որպես գլխավոր տնօրեն(CEO) Ռիգայում ղեկավարել է Gamma-A գործարանը՝ հայտնի շպռոտի ու կիլկիի գործարանը: Էդգարն այսօր ստացավ իր հայկական անձնագիրը:
Այժմ աշխատում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ զարգացման հատուկ ուղղություններով»,- գրել է նախարարը։

Էդգար Տեր-Ավետիսյանը սփյուռքում ապրող հայազգի երիտասարդներին կոչ է անում հետևել իր օրինակին ու փորձել գործով, գիտելիքներով ուժեղացնել հետհեղափոխական Հայաստանը: «Հայրենիքից լավ տեղ չկա»,- համոզված է նա:

Back to top button