ԿարևորՄշակույթ

Կոմիտաս 150-ի շրջանակում Հանրային ռադիոն արեց առավելագույնը․ Երվանդ Երզնկյան

Կոմիտաս 150-ի շրջանակում Հայաստանի հանրային ռադիոն ներկայանում է նոր նախագծով։ Հունվարի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան Համերգասրահում Հանրային ռադիոն կներկայացնի համերգային նոր ձևաչափ՝   համերգ-ռադիոհաղորդում: Կոմիտասյան ստեղծագործություններով կներկայանան հայտնի, սիրված, և ամենակարևորը՝ տարբեր ժանրերում ստեղծագործող  կոլեկտիվներ ու անհատ կատարողներ։ 

Նախագծում  ներգրավված է նաև  Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։ Այսօր հետևել ենք նվագախմբի փորձին ու զրուցել գեղարվեստական ղեկավար, մաեստրո Երվանդ Երզնկյանի հետ։

Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում  փորձում են «Էլի երկինքն ամպելա» ստեղծագործությունը։ 

Կոմիտասի հենց գործով էլ  նվագախումբը հանդես կգա  հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Համերգ-ռադիոհաղորդում․ Կոմիտաս 150 հետգրություն» խորագրով  նախագծում։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էրվանդ Երզնկյանի հետ ենք զրուցում։ Մաեստրո՝ համերգ-ռադիոհաղորդում․ նվագախումբը առաջին անգամ է հանդես գալու նման ձևաչափով, կա՞ն մտավախություններ՝ ինչպե՞ս կստացվի։

«Մտավախություններ չկան, բարդ է լինելու, բայց անելու ենք․․․»։

Back to top button