ԿարևորՀասարակություն

Արտահերթ նիստ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,- ասել է նա։

Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button