ԿարևորՀասարակություն

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զինկոմի մասին հրապարակմանը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է shamshyan.com-ի Արտակարգ դեպք՝ ՀՀ ՊՆ պաշտոնյայի նկատմամբ. Լոռու մարզի զինվորական կոմիսարից շորթմամբ պահանջել են 30 հազար դոլար հրապարակմանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղղակի խայտառակություն. Շամշյանը նյութ է հրապարակել Լոռու մարզի զինկոմի մասին, նյութի վերնագրում որևէ վարկաբեկող բան իբր չկա: Իբրը գրում եմ, քանի որ նյութը կարդացողի մոտ բազում հարցեր են մնում այդ կապակցությամբ:
Անձի տվյալները սխալ են գրված, դեպքը նկարագրված է սխալ, այստեղ կան նեղ անձնական հարցեր, և եթե պարոն Շամշյանը սա ստացել է քննող մարմնից, ապա պետք է լավ իմանար, իսկ եթե իմացել է այդքանից հետո հրապարակելը մեղմ ասած …վատ է:
Արարքը կատարող անձը դատապարտված է, նախկինում էլի մասնակցել է ծանր հանցագործության:
Պարոն Շամշյան “լավ” ժամանակ եք գտել նման լուրեր տեղադրելու համար, իսկ նման լուրերն էլ տիրաժավորման պակաս հաստատ չեն ունենա, արդեն հեռուստաեթերում էլ է տարածվել:
Հիշեցնեմ, որ հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին:
Այս դեպքը մնալու է, որպես հայկական լրատվության խայտառակություներից մեկը»:

Ցուցադրել ավելի
Back to top button