ԿարևորՀասարակություն

Ryanair-ի Միլան-Երևան-Միլան երթուղով օդանավը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի այսօր ժամը 15:30-ին

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով թռիչք իրականացնող օդանավը հունվարի 14-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15:30-ին՝ հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում 15:30-ին ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button