ԿարևորՀասարակություն

2020-ին սպասվում է ներգնա զբոսաշրջության աճ

2019-ի ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան է հրավիրել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկներից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողներին ասել է, որ այդ այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում:

«Սա այն հիմքն է, որ մեզ թույլ է տալիս մտածել, որ 2020-ի ընթացքում կունենանք ներգնա զբոսաշրջության ցուցանիշների ոչ պակաս աճ, ինչը նաև իր հերթին նպաստում է զբոսաշրջության հետ կապ ունեցող ծառայությունների ոլորտի զարգացմանը»,- նշել է նա:

Իսկ ներգնա տուրիզմն անցած տարվա 9 ամսվա արդյունքներով աճել է 14.4%-ով, սակայն կան երկրներ, որտեղից այցելությունների աճը գերազանցում է 30-40%-ը։ Մասնավորապես, Գերմանիայից այցելությունների քանակն աճել է 45%-ով, Ֆրանսիայից՝ 21%-ով, Նիդեռլանդներից՝ 23%-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button