ԿարևորՀասարակություն

Կենտրոնը ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով

Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։

Ինչպես Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։

«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։

Աչաջրի առողջության կենտրոնը գործում է 1996 թվականից: Աչաջրի առողջության կենտրոնն իրականացնում է հիվանդանոցային (այդ թվում՝ ծննդօգնության) և արտահիվանդանոցային բուժօգնություն:

Հիվանդանոցային մասն ունի ընդհանուր պրոֆիլի բաժանմունք` 10 մահճակալ հագեցվածության, որից 5-ը հատկացված է ծննդօգնությանը, 5-ը` մեծահասակների և մինչև 7տ. հիվանդ երեխաների բուժօգնությանը:

Տես նաև՝ Ինչու յոթ ծննդատուն չի ստանա պետական ֆինանսավորում

Back to top button