ԿարևորՀասարակություն

Ջրաշիթեր, հայկական գինի ու շոկոլադ․ ինչպես դիմավորեցին Ryanair-ի օդանավը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի Միլանից Երևան թռչող առաջին օդանավն այսօր վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի շուկա մուտք գործած նոր ավիաընկերության օդանավը ավանդույթի համաձայն դիմավորեցին ջրաշիթերով։

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը՝ հյուրասիրելով հայկական արտադրության գինի և շոկոլադ։

Ցուցադրել ավելի
Back to top button