ԿարևորՀասարակություն

Հայկական Picsart-ը` աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում

«Հայկական Picsart հավելվածը Facebook֊ի և Whatsapp֊ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում։ Picsart֊ը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

PicsArt-ը լուսանկարներ խմբագրող հավելված է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Այն նաև նկարչության հավելված է և սոցիալական ցանց։ Դրանից օգտվողները կարող են լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով PicsArt համայնքում, ինչպես նաև Facebook-ում ու Instagram-ում։

Ցուցադրել ավելի
Back to top button