Երևան-Թեհրան չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրանի միջազգային օդանավակայանում

Երևան-Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: «Armenia Airways» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները:
Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին։
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները վերսկսելու մասին հայտնել էր նախօրեին։
«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,– ասված էր ընկերության տարածած հաղորդագրությունում: