ԿարևորՄտքերի խաչմերուկ

Դասախոսություն՝ հանգստի գոտում․ հրավեր գիտնականներին Ենոքավանից

Ենոքավանի հանգստի գոտու հիմնադիր Արտակ Չիբուխչյանը  «Ապագա ռեզորթ» է հրավիրում գիտնականներին՝ առաջարկելով հաճելին համատեղել օգտակարի հետ։   Չիբուխչյանը  ԳԱԱ–ի աշխատակից գիտնականներին առաջարկում է խորհրդանշական  գումարով՝  5 հազար դրամով  մեկ շաբաթ հանգստանալ «Ապագա ռեզորթ»–ում։ Նախապայմանն ամեն օր ենոքավանցիների համար մեկ  դասախոսություն կարդալն է։

Չիբուխչյանը հույս ունի, որ առաջարկը կգրավի գիտնականներին,   ու  «Ապագա ռեզորթ» կգան մարդիկ, որոնց հետ  շփումը  նոր բան կսովորեցնի։

«Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակը պատմել  է նաև, թե  ինչպես են հանգստի գոտում  նշում  Ամանորը։ Նախ՝ հարիսա, հետո՝  հավաք  խարույկի շուրջ։  Կրակին են հանձնվում  ոչ ցանկալի մտքերը՝ թղթի վրա գրված։ Գեղեցիկ ցանկությունները գրվում ու պահվում են սրվակի մեջ։ Խաղեր, ներկայացումներ։  Ամանորն անցնում է առանց հեռուստացույցի։

Ցուցադրել ավելի
Back to top button