ԿարևորՍպորտ

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ` հանդիպման

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է հանդիպման կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: 

«Հարգելի նախագահ, 

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն այս գեղեցիկ խաղի զարգացմանը  ձեր երկրում: Դուք միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ այս նպատակն ի կատար ածելու: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առչվող ցանկացած հարցի քննարկման համար:

Կցանկանայի մոտ ժամանակներս հրավիրել Ձեզ Ցյուրիխ: Շնորհակալ կլինեմ, եթե իմ շնորհավորանքները փոխանցեք նաև Գործադիր կոմիտեի՝ այդ օրն ընտրված անդամներին:

Ձեզ և ձեր թիմին մաղթում եմ հաջողություններ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները և հուսով եմ` շուտով կրկին կհանդիպենք», — ասված է Ջիանի Ինֆանտինոյի ուղերձում:

Back to top button