Վերլուծական

Իրանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հավանական սցենարները

Իրանա–ամերիկյան լարվածության հետեւանքով տարածաշրջանում առաջացած դրամատիկ իրավիճակն այսօր քննարկվել է Միջազգային ու անվտանգության հարցերով հայկական ինստիտուտում։ Հիմնականում նշվում է, որ Իրանին այժմ ձեռնտու չէ բախման գնալ ԱՄՆ–ի հետ։

Իսկ Սուլեյմանիի սպանությունից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու սցենարները մի քանիսն են, ընդհուպ 1979 թվականի արձանագրված սցենարի կրկնությունը, երբ Թեհրանը հետ առճակատման արդյունքում նախագահ Ջիմի Քարթերը չկարողացավ երկրորդ անգամ ընտրվել։

Իրանն ու ԱՄՆ- ը առճակատումից կխուսափեն, բայց կշարունակեն իրար վնաս պատճառել՝ կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Փետրվարին Իրանում խորհրդարանական ընտրություններ են, նոյեմբերին՝ նախագահական ընտրություններ են ԱՄՆ–ում։ Ինչ ազդեցություն կունենա կատարվածը երկու երկրներում սպասվող քաղաքական այս իրադարձությունների վրա։

Որպեսզի հասկանանք, նախ պետք է գնահատել իրավիճակը մինչեւ Սուլեյմանիի սպանությունը, եւ իրավիճակը Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա իրանական հարվածից հետո։ 

Մինչեւ իրանա–ամերիկյան հարաբերությունների վերջին առճակատումը Իրանի ներսում հասարակությունը բազմաթիվ դժգոհություններ ուներ իշխանություններից ու գրեթե ամեն շաբաթ այդ երկրում բողոքի ցույցեր էին։ Սուլեյմանիի սպանությունը փոխեց իրադրությունը։ Իրանական հասարակությունը դարձավ ավելի համախմբված։ Այս պատկերը մի փոքր աղավաղեց Թեհրան–Կիեւ ինքնաթիռի պատահական խոցումը իրանական ուժերի կողմից։ Կատարվածը դժգոհություների նոր առիթ տվեց իրանցիներին։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները անորոշության մեջ են դրել Մերձավոր Արեւելքը։ Անորոշությունը ինքնաթիռի խոցումից հետո, նրա կարծիքով, գուցե հիմք հանդիսանա, որպեսզի փետրվարին ընտրությունների մասնակցությունը ակտիվ չլինի։

Կատարվածը ոչ միայն համախմբեց Իրանի հասարակությանը, այլեւ շեղեց ամերիկացիների ուշադրությունը Թրամփի իմպիչմենտից։ Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կարող է լինել։

Իրանագետը մի երրորդ սցենար եւս մատնանշեց։ Չի բացառվում, որ Թեհրանն այնպես անի, որ Թրամփը նոյեմբերի ընտրություններին չվերընտրվի։ 1979 թվականին հենց այդպես էլ եղավ։  Արմեն Վարդանյանը հիշեցրեց, թե ինչպես Իրանում  գրավեցին ԱՄՆ դեսպանատունն  ու դիվանագետներին պատանդ պահեցին 444 օր։ Այդպիսով՝ Թեհրանը կարողացավ ազդել ամերիկյան ընտրությունների վրա։ Ջիմի Քարթերը չկարողացավ չվերընտրվի ԱՄՆ նախագահ։ Իրավիճակը հանդարտվեց Ռոնալդ Ռեյգանի ընտրությունից հետո:

Փորձագետներն այստեղ չեն մոռանում. Թրամփն ամերիկյան պատմության մեջ ամենաիսրայելամետ նախագահն է ու իսրայելական լոբբիի անվերապահ աջակցությունն է վայելում։ 

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքով` տարածաշրջանում թեժ իրավիճակը գոհացնում է Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանին մինչդեռ խաղաղություն է պետք։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանին գոհացրել է իրանա–ամերիկյան հարաբերությունների լարվածության օրերին  Հայաստանը ցուցաբերած զսպվածությունը։

Back to top button