Հասարակություն
Տարվա առաջին ընծան


Մայր Աթոռի թանգարանների գեղանկարչական հավաքածուն հարստացավ նոր արվեստի գործով. մերօրյա շնորհալի նկարիչ Դավիթ Դանիելյանն իր ոգեղեն կտավներից մեկը նվիրաբերել է Սուրբ Էջմիածնին:
Վերջին 20 տարիների ընթացքում ձևավորվել է մի սքանչելի նկարչական հավաքածու, որում առանձնահատուկ տեղ են գրավում մեր օրերի արվեստագետների ստեղծագործությունները: