ԿարևորՄշակույթ

Մեկնարկել են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները

«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը: Այս մասին հատնում են Գյումրու պետական դրամատիկական թատրոնից։

Թատրոնում արդեն մեկնարկել են ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Դրանք իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

2018թ-ին բեմ բարձրացած ներկայացումը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։

«Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է:

2018թ-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում»–ը հանդիսատեսին է ներկայացվել 65 անգամ։  Այս ունեցել է շուրջ 33.000 հանդիսատես։

«Հարսանիք թիկունքում–ը» ներկայացվել է Երևանում, Արցախում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հանրապետության մի շարք քաղաքներում։

Ցուցադրել ավելի
Back to top button