ԿարևորՀասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ շրջաններում ձյան տեղումները կպահպանվեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հունվարի 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում hունվարի  13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button