ԿարևորՀասարակություն

Հարգանքի տուրք՝ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

Այսօր Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ  Ամենայն Հայոց  Գարենին Բ Կաթողիկոսը և բարձրաստիճան այլ այրեր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք ենք մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:

1990 թվականի հունվարի 13-19-ին՝ ուղիղ 30 տարի առաջ,  տեղի են ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում:

Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ Զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Ն. Լեբեդը:

1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են:

Ցուցադրել ավելի
Back to top button