ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում են, որ մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում:

«Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում`

Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում:

Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում:

Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհի 4,5կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում:

Տ-3-9 Լոկաշին Հ17 3,2 կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-5 Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի մասնակի հատվածների հիմնանորոգում:

2019-ին Արմավիրի մարզում իրականացվել են 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք 10 կմ-ով ավելի են վերջին երեք տարվա կտրվածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button