ԿարևորՍպորտ

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում և պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվել է և որոշել ավարտել իր կարիերան:

«Մեկ տարի առաջ ես լուրջ վիրահատության ենթարկվեցի: Բայց հետո նորից մարզվում էի: Մեկ ամիս առաջ, երբ մարզվում էի Բրազիլիայում, մտածում էի խնդիրներ չկան: Հայաստան վերադարձից հետո կրկին ծնկի բուժզննում եմ անցել, ինչից հետո հայտնի դարձավ, որ խնդիրներ կան: «Արարատ-Արմենիա»-ն առաջարկեց մնա և նորից բուժվել, սակայն ես որոշեցի ավարտել կարիերաս:  Տխուր եմ, քանի որ բոլորն էլ գիտեն, թե որքան եմ Հայաստանը սիրում»,- ասում է Պիզելին` «Արարատ-Արմենիա» ակումբի տարածած տեսանյութում:

Ցուցադրել ավելի
Back to top button