Իրանն ընդունում է, որ պատահաբար հրթիռակոծել է ուկրաինական ինքնաթիռը

Ուկրաինական միջազգային ավիաուղիների օդանավը, որը վթարի էր ենթարկվել Թեհրանի մերձակայքում, հրթիռակոծվել է պատահաբար՝«մարդկային սխալի» հետևանքով: Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ինքնաթիռը հայտնվել է հարվածի տակ, քանի որ շատ մոտ է գտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտին: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ դա տեղի է ունեցել «մարտական բարձր պատրաստականության պայմաններում»՝ կապված Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարվածների ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Ջավադավ Զարիֆը Twitter- ում գրել է, որ մարդկային սխալն է հանգեցրել աղետի՝ «ամերիկյան արկածախնդրության արդյունքում հրահրած ճգնաժամի պատճառով»: Նա նաև ցավակցություն և ներողություն է խնդրել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից:
A sad day. Preliminary conclusions of internal investigation by Armed Forces:
— Javad Zarif (@JZarif) 11 января 2020 г.
Human error at time of crisis caused by US adventurism led to disaster
Our profound regrets, apologies and condolences to our people, to the families of all victims, and to other affected nations.
?
Տես նաև՝ Ուկրաինական Boeing-737 ինքնաթիռն Իրանում վթարի է ենթարկվել