ԿարևորՀասարակություն

Երևանից Աշտարակ՝ ՏՏ զարգացնելու համար

Մարզերում  զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։  Այս սկզբունքն են որդեգրել  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում  գործող  «Hydra Lab» ընկերությունում։ Նախաձեռնողը   մայրաքաղաքից մարզ տեղափոխված երիտասարդ է, որը փորձում է  միջմարզային կապեր  հաստատել ՏՏ ոլորտում։ Աշխատում են ոչ միայն տեղական, այլ  նաև դրսի շուկայի հետ, նրանց առաջարկներից օգտվում են ԱՄՆ–ում,  ՌԴ–ում։  Ինչո՞ւ  ընտրել հենց այս ընկերությունը. հարցին պատասխանում են՝ որակ ու  ժամկետ, պահպանում են երկուսն էլ։  

Մասնագիտությամբ ծրագրավորող Հրաչը  մայրաքաղաքի տարբեր գրասենյակներում աշխատելուց հետո որոշեց  Երևանից Արագածոտն տեղափոխվել մշտական բնակության։ Փնտրում էր ոչ սովորական աշխատանք։ Որոշեց՝ պետք է միջավայր ստեղծել, որպեսզի  մարդիկ ՏՏ ոլորտի մեջ հմտանան

«Սկզբում երեխաները, որ գալիս էին, գիտելիքներ չունեին, մենք  առավելագույն ջանքեր ներդրեցինք։ Այս  պահին արդեն ունենք կադրեր, որ աշխատում են Երևանում ՝ զարգացած օֆիսներում»։

Գլխավոր նպատակը մարզերում ՏՏ ոլորտի զարգացումն է։ Կայքերի ծրագրավորման ոլորտում  տրամադրում են լուծումներ՝ փոքր ու միջին բիզնեսի համար, որպեսզի մարդիկ կարողանան, օրինակ, օնլայն տիրույթում ապահովել իրենց արտադրանքի վաճառքը։  Զրուցակիցս կարծում է, որ ՏՏ-ն մարզերում իսկապես զարգանում է․ «Գլխավորն այն է, որ բավականին շատ տաղանդավոր մարդիկ մարզերից Երևան գնալու, կրթություն ստանալու  հնարավորություն չունեն, բայց  տաղանդ ունեն։ Մենք հնարավորություն ենք ընձեռում, որ իրենց գիտելիքները ցույց տան ու  զարգացնեն»։

Թերեզա  Թումանյանը Աշտարակից է, աշխատում է «Hydra Lab»- ում։ Նա նույնպես կարծում է, որ մարզերում ոլորտի զարգացումը կարևոր է, այստեղ երեխաների ներուժը մեծ է, խնդիրներն է թվարկում․«Հիմնականում ուսումնական  պրակտիկայի կենտրոններ չկան։ Փորձում ենք լուծել այդ խնդիրները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաները սովորեն ու  պրակտիկա անցնեն այստեղ»։

Աշտարակից Երևան  հայտնի մի շարք  առևտրային կետերի ծրագրային ապահովումն  ապահովում են այստեղ։ Այժմ աշխատում են  մեխանիկական գործընթացներն ավտոմատացնել․ «Օրինակ, եթե պետք է աշխատողը ապրանքատեսականին հատ–հատ կայքում տեղադրի, դա երկար գործընթաց է, մենք նախատեսում  ենք այդ գործընթացը  ավտոմատացնել, որպեսզի վերբեռնի ու բավականին շատ ժամանակ խնայի»։

Աշխատում են նաև դրսի շուկայի հետ, առաջարկներից օգտվում են ԱՄՆ–ից, ՌԴ–ից։  Ինչո՞ւ ընտրել հենց այս ընկերությունը. հարցին պատասխանում են՝ որակ ու  ժամկետ, պահպանում են երկուսն էլ։

Ցուցադրել ավելի
Back to top button