ԿարևորՀասարակություն

Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Այսօր տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Ինչպես ermenihaber.am-ն է նշում, սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի է ունենալու Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

Ցուցադրել ավելի
Back to top button