ԿարևորՀասարակություն

100-ի փոխարեն 500 նոր վերելակ կտեղադրվի

2020 թվականին 500 վերելակ կփոխարինվի նորով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։

Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։ Քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։ Հիշեցնեմ, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button