ԿարևորՎերլուծական

Սուլեյմանիի մահը համախմբեց Իրանի հասարակությանը․ իրանագետ

Իրանա–ամերիկյան հարաբերությունների թեժացումը մի շարք կարեւոր հարցեր լուծեց։ Իրանի հասարակությունն այսօր ավելի միասնական է, քան կար մինչեւ Սուլեյմանիի սպանությունը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նոր է վերադարձել Իրանից, ասում է, որ  իհարկե սգո բազմամարդ  արարողություններ էին այնտեղ, Սուլեյմանիի մահը համախմբեց Իրանի հասարակությանը։ Լարվածության թուլացման տրամադրվածություն Իրանում չկա` ասում է. «Ըստ իս` բանակցությունների ԱՄՆ–ի հետ որեւէ մեկը պատրաստ չէ Իրանում։ Իրանը շարունակելու է պնդել, որ զորքերը դուրս բերվեն Իրաքից»։

Անկախ ստեղծված վիճակից ու ամերիկյան դիմակայությանը՝ Թեհրանը վճռական է իր համար կենսական նշանակություն ունեցող տարածքներում ամերիկյան ԶՈՒ–ի ներկայություն թույլ չտալու հարցում։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համամիտ է, որ Իրանը վճռական է տրամադրված ամերիկյան ԶՈւ–ի ներկայությունը Մերձավոր Արեւելքում թույլ չտալու հարցում։  Թրամփը, մինչդեռ, ձգտում է մեծացնել ամերիկյան ԶՈՒ–ի ներկայությունը ողջ աշխարհում։

Երկու երկրների շահերն այս հարցում բախվում են եւ այդ բախումը, ըստ թուրքագետի, ռազմավարական հարթություն  կտեղափոխվի ու չի մնա տակտիկական դաշտում։ Այստեղ հստակ նպատակներ ունի նաեւ Թուրքիան։ Այդ երկիրը ձգտում է տարածաշրջանում լուրջ ուժային կենտրոն ու որոշում կայացնող լինել։

«Թուրքիան մտնում է մի նոր փուլ արտաքին քաղաքականությունում, օգտագործելու իր ԶՈՒ–ը օկուպացնում դա վտանգավոր փուլ է բոլոր հարեւանների համար»։

Թեեւ իրավիճակն արդեն մեղմված է, սակայն փորձագետներն ապագայում կրկին սրացումներ են կանխատեսում։

Ցուցադրել ավելի
Back to top button