ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Սերժ Սարգսյանի կոստյումը փոխվելու է»․ ընտրական բարեփոխումներ

Այս ամիս պատրաստ կլինի «Կուսակցությունների մասին» օրենքում  փոփոխություններ նախատեսող  օրինագիծը, որը մշակվում էր անցյալ տարվանից։ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության փոփոխությունների  նախագծերի մշակումն  ավելի  երկար ժամանակ կպահանջի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ մտադրություն կա 1.5 տարում ավարտել բարեփոխումները։

«Ռադիոլուրի հյուրասրահում» պատգամավորը վկայակոչել է ընդունված ժամկետները և նշել,  որ առանցքային փոփոխությունները սովորաբար արվում են հերթական ընտրություններից առնվազն 1 տարի առաջ։ Ազգային ժողովի հերթական ընտրությունները  սպասվում են  2023–ին։ Ըստ Համազասպ Դանիելյանի՝ փոփոխություններով գործող իշխանությունը հրաժարվելու է «Սերժ Սարգսյանի կոստյումից»։  

Ցուցադրել ավելի
Back to top button