Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Ռոմանտիկ ու լավատես․ գիտության մեջ մնալու գաղտնիքը

«Գիտության մեջ մնալու համար պետք է ռոմանտիկ ու լավատես լինել»,– փաստում է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սահակյանը։ Այս կենտրոնում վստահեցնում են՝ միջազգային գիտական աշխարհում իրենք ընդունված են։ Նաև փաստում են՝ եթե ընդունված ու ճանաչված չլինեին, դրամաշնորհային տարբեր ծրագրեր չէին ստանա։ Երևանը եվրոպական 26 քաղաքների շարքում է՝ այս կենտրոնի շնորհիվ, իսկ սա, որպեսզի կարողանան այստեղ էլ տարածել «բնահեն լուծումները»։ Մի փորձ արդեն ունեն՝ մանկապարտեզներից մեկում «կանաչ պատ» են ստեղծել։ Խոտերի, ծաղիկների միջոցով են պայքարում փոշու դեմ։ Կիրառական լուծումներ նույնպես այստեղ առաջարկում են։ 2017թ․-ին շահել են «Հորիզոն 2020» նախագիծը։ Սա հետազոտությունների և նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է` շուրջ 80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): «Հորիզոն 2020»-ը ԵՄ նորարարության ռազմավարությունը իրականացնող ֆինանսավորման գործիքն է, և այն բաց է բոլորի համար: Հեռազննման միջոցով հայ գիտնականները Սևանա լճի ջրի որակն են ուսումնասիրում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close