ԿարևորՀասարակություն
Հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է


Քաղաքացիական ավիացիաի կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 10-ի “Armenia Airways” ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Մինչդեռ, “UR” ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,– ասվում է հաղորդագրությունում։