ԿարևորՀասարակություն

«Դալմա Գարդեն մոլը» հունվարի 10-ին չի աշխատելու

«Դալմա Գարդեն մոլը» երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել։ Կազմակերպության ֆեյսբուքի էջում գրված է.

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։

Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ ԱԻ նախարարությունը՝ հորդորելով հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button