Հաղթողը

«Հաղթողը»․ Բակի նկուղի թատրոնից մինչև Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար

Երևանի փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը դպրոցական տարիներին ծնողներից պահանջեց իրենց նկուղը վերածել թատրոնի: Բարեկամներն ու բակի բնակիչները թատրոն գալու համար անգամ տոմս էին գնում: Շուտով այն այնքան հայտնի դարձավ Երևանում, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից եկան բեմադրություններ նայելու: Բակի թատրոնից երիտասարդ ռեժիսորը հայտնվեց Փոքր թատրոնում, երկու տարի անցկացրեց Ֆրանսիայում ու արդեն տասնհինգ տարի փոքր, բայց լի թատրոնն է ղեկավարում:

Back to top button