ԿարևորՀասարակություն
Նորմերին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը պետք է արգելել. վարչապետ


Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարբեր օբյեկտներում սանհանգույցների խնդրին:
«Որքան էլ զավեշտալի հնչի, որ այս հարթակում ստիպված ենք քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերվում է զուգարանների խնդրին: Տեսնում ես՝ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է՝ աղետյալ շրջանում ես գտնվում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկել է սահմանել գործունեության արգելք, որպեսզի գազալցակայանների տերերը հասկանան հարցի լրջությունը:
Վարչապետն իր հերթին նշել է, որ նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել, մինչեւ այդ խնդիրը կլուծեն։