Մեկնարկել է Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Վերջին դատական նիստը հրավիրվել էր դեկտեմբերի 3-ին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից գտնում էր ամենամյա արձակուրդում։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, դեկտեմբերի 20–ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ խափանման միջոցի փոփոխության հարցով:
Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահի պաշտպանը բողոքարկել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշումը, որը կայացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանը:
ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական
կարգը տապալելու համար։
Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի
կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: