ԿարևորՀասարակություն
Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկվում են


ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում պատկերված են հրապարակի ստորգետնյա հին շինությունները: Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել:
«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել է նախարարը:
Այս ստորգետնյա շինությունները հայտնաբերվել են 2003 թվականին՝ հրապարակում իրականացված վերանորագման աշխատանքների ժամանակ: