ԿարևորՄտքերի խաչմերուկ

Հայաստանը՝ ԵԱՏՄ սուրճ արտահանող երկիր․ ամփոփելով արվածն ու չարվածը

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանն անդամակցում է  Եվրասիական տնտեսական միությանը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը  նշանակալի իրադարձություն էր մեր երկրի համար և կանխորոշեց Հայաստանի տնտեսական զարգացումը,  համագործակցությունն ու հարաբերությունները իր հիմնական արևտրային գործընկերների հետ:

«Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր ԵԱՏՄ անդամ պետություններից  շարունակում է մնալ միայն  Ռուսաստանը, շուրջ 1400 հայ-ռուսական կամ ռուսական կապիտալով ընկերություններ են գործում Հայաստանում։  Բելառուսից ու Ղազախստանից ներդրումներ գրեթե չեն իրականացվում, ամենապասիվը հարաբերությունները Ղրղզստանի հետ են»,- ամփոփելով այս տարիներին արվածն ու չարվածը՝  նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ  Կարեն Ավագյանը։

 Տնտեսագետի խոսքով՝  վերջին տարիներին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկների հետ աճել է, բայց նույնչափ՝ մոտ 15 տոկոսով  այն նվազել է երրորդ երկների հետ։

Կարեն Ավագյանը նաև փաստում է, որ ԵԱՏՄ շուկա Հայաստանի արտահանման կառուցվածքը չի փոխվել․  հիմնականում սպիրտայն խմիչքներ, գյուղատնտեսաան ապրանքներ, ինչ-որ չափով տեքստիլ և այլն։

Նա հետաքրքրական է համարում նաև այն փաստը, որ չլինելով սուրճ արտադրող երկիր՝ Հայաստանը ԵԱՏՄ սուրճ արտահանող պետություն է։

2020 թվականի հունվարի մեկից արդեն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկներից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս գործում են նոր՝ միասնական կանոններ։ «Ավտոմեքենաների մաքսազերծման նոր կարգը միակը չէ։ 900 անուն, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում է սպասվում, ինչը մեր երկրի համար ունենալու է որոշակի սոցիալական հետևանքներ»,-փաստում է Ավագյանը։

Back to top button