ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Տարին սկսվել է հարկային արտոնություններով․ պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը

«2019- ին կատարված հարկային   փոփոխությունները հավակնոտ, մտածված ու հավասարակշռված էին, միտված  են կայուն տնտեսական աճ ապահովելուն»,– «Ռադիոլուրի հյուրասրահում»  հայտնել է ֆինանսների փոխնախարար  Արման Պողոսյանը։

Նա անդրադարձել է այս տարվա հունվարից ուժի մեջ մտած հարկային  փոփոխություններին, մասնավորապես՝   միկրոձեռնարկատիրության հարկման  արտոնյալ համակարգին, եկամտային միասնական  համահարթ դրույքաչափին։

Միկրոձեռնարկատեր են համարվում մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողները։ Նրանք ազատվում են հարկերից, յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելով հինգ հազար դրամ եկամտային հարկ։

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների ցանկն է ընդլայնվել։ Հարկման այս համակարգում են ընդգրկվել նաև տնայնագործական մակարդակով  մրգային օղիների կամ գինիների  արտադրությամբ զբաղվողները։

Բացի այդ, ցանկում ներառվել են նաև հյուրատնային  բիզնեսով  և հանրային սննդի կազմակերպմամբ   զբաղվողները, եթե նրանք գտնվում են Երևան քաղաքից դուրս։ «Հարկերից ազատելը չի նշանակում, որ հարկային  հաշվառում չպետք է  վարել»,– ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close