ԿարևորՏնտեսական

Վրաստանին անցել ենք, Ադրբեջանին կանցնենք

Արժույթի միջազգային հիմնադրամի 2019 թվականի հոկտեմբերի  կանխատեսումներով` անցյալ տարի Հայաստանում  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 4530 ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 240 ԱՄՆ դոլարով ավելին կլինի, քան` Վրաստանի համանման ցուցանիշը։

2020 թ․ տարեկան արդյունքներով՝  Հայաստանում  նույն ցուցանիշը կկազմի շուրջ 4760 ԱՄՆ դոլար։ Սա շուրջ 40 ԱՄՆ դոլարով կգերազանցի Ադրբեջանի համանման ցուցանիշը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՖԲ այս գրառումը համացանցում քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։ 

Որքան մեկ շնչին ընկնող ՀՆԱ- ն բարձր լինի, այնքան այլ հավասար պայմաններում  տվյալ երկրի բնակիչն ավելի  բարեկեցիկ կյանքով է ապրում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։

Սովորաբար երկրների ներուժը և տնտեսական զարգացվածության աստիճանը բնութագրվում է ՀՆԱ- ով և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով։ Որքան այն բարձր է, այնքան տվյալ երկրի բարեկեցությունը բարձր է, ուստի մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն այն հիմնական մակրոտնտեսական ցուցանիշն է, որով գնահատվում է տվյալ երկրի բարեկեցությունը։ 

«Մեկ քաղաքացու  կողմից պահանջարկի բավարարման հնարավորությունների մասին է խոսքը, որքանով ենք մենք ապրանքներն ու ծառայությունները, որոնք արտադրվում են երկրում, կարող ենք   հագեցնել մեր այսպես ասած  բարեկեցությունը։ Հասկանալի է, որ երբ դու ունես մեծաքանակ բնակչություն, այլ հավասար պայմաններում քո ՀՆԱ–ն կամ տնտեսությունում արտադրված ապրանքների ու ծառայությունների  համակցությունը շատ ավելի մեծ կարող է լինել։ Եթե նայենք Չինաստանը, որը աշխարհի զարգացած երկրների մեջ է մտնում, սակայն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի  առումով բավականաչափ խնդիրներ կան»։

Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ 2019 թվականի հոկտեմբերին էր կանխատեսել, որ Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 4530 ԱՄՆ դոլար։ Սա 240 դոլարով ավելի է, քան Վրաստանի համանման ցուցանիշը։  2020թ․ տարեկան արդյունքներով՝  Հայաստանում  նույն ցուցանիշը կկազմի շուրջ 4760 ԱՄՆ դոլար։ Սա  շուրջ 40 ԱՄՆ դոլարով կգերազանցի Ադրբեջանի համանման ցուցանիշը։  Ցուցանիշերին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա գրառումը    համացանցում  քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։

Զեկույցից հետո ԱՄՀ–ն  Հայաստանի համար կանխատեսումները վերանայել է՝ դրական ցուցիչով՝ շուրջ 6 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալներով հստակ է՝ տարին 7 և ավելի տոկոս տնտեսական աճով է փակվելու։ Արտակ Մանուկյանը,  համադրելով Վրաստանի վիճակագրական տվյալները, փաստում է․

«Կարծես թե ԱՄՀ–ի կանխատեսած սցենարի հետ որևէ էական տատանումներ չկան։ Սա թույլ է տալիս մեզ պնդել, որ հոկտեմբերին հրապարակված զեկույցում  այն կանխատեսումը, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի հաշվով  Հայաստանը գերազանցելու է Վրաստանին, սա արդեն բավականաչափ մեծ  փաստական հենք է»,– ասում է Մանուկյանը։ 

2019 թվականը Հայաստանի տնտեսության համար բարենպաստ տարի էր` ասում է Մանուկյանն ու նշում. քանի որ տնտեսական աճը կայուն ու երկարաժամկետ է պլանավորված, ավելի քիչ է կախված նավթային գործոններից, ուստի 2020 թվականին շուրջ  40 դոլարով  Հայաստանի ցուցանիշը կգերազանցի Ադրբեջանին։ Կովկաս ինստիտուտի գիտաշխատող  Հրանտ Միքայելյանն ընդգծում է՝ եթե Ադրբեջանի  նավթային   հատվածը հանենք,  ապա իսկապես Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ- ի ցուցանիշով կգերազանցի Ադրբեջանին։

Հրանտ Միքայելյանը նշում է՝ 2019- ին Արցախը մեկ շնչին  ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշով գերազանցել է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին։ Միաժամանակ փորձագետը նկատում է` մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի ավելացումով չէ, որ ներդրողները ներդրումներ են անելու Հայաստանում։  Խնդիրներն  այստեղ շատ են՝ սկսած փակ ճանապարհներից։

Ցուցադրել ավելի
Back to top button