Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը:
I learnt with great sorrow the news on a crash of a civilian aircraft near #Tehran airport. On behalf of the Armenian people and my own behalf I express sincere condolences to the families and friends of the victims of this tragic accident.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 8 января 2020 г.
Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: Ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Օդանավը Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: